ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր, Բարբադոս և Եմեն՝ Անկախության օր, Շոտլանդիա՝ Սուրբ Անդրեյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808 - գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը, որը հոկտեմբերի 9-ից պաշարել էր Երևանի բերդը, վերացրել է պաշարումը։

1815 – ծնվել է գրական-հասարակական գործիչ Սերվիչե-Սերովբե Վիչենյանը:

1823 – վախճանվել է ականավոր պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը:

1837 - ծնվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը:

1859 – վախճանվել է արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորայանը։

1920 - Հայաստանի խորհրդայնացման առիթով Հայ-հեղկոմը շնորհավորական նամակներ է ստացել Ադրբեջանի խորհրդային կառավարության ղեկավար Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։ Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչել է Հայաստանի մաս։

1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտել ՁորաԳԷՍը։

1960 - Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։

1960 - վախճանվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը:

1965 - Սոֆիայում տեղի է ունեցել հայկական մշակույթի տասնօրյակի հանդիսավոր բացումը։

1985 – վախճանվել է ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ Մարկ Արյանը:

1991 - վախճանվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

2004 - հայ-իրանական սահմանին տեղի է ունեցել Իրան – Հայաստան գազամուղի շինարարության սկզբի հանդիսավոր արարողությունը և շահագործման է հանձնել Ագարակ –Շինուհայր էլէկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը: 

2006 - Արգենտինայի խորհրդարանը հաստատել է  օրինագիծ, որով ապրիլի 24-֊ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:

2007 - սկսել է գործել Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը:

2010 - Լեռնային Ղարաբաղում սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:

2020 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երեկոյան «Նիկոլ, դավաճան» վանկարկելով փակել են Մաշտոցի պողոտան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1609 - Գալիլեո Գալիլեյը կազմել է Լուսնի մակերևույթի առաջին քարտեզը:

1700 - տեղի է ունեցել Նարվայի ճակատամարտը Պետրոս Մեծի գլխավորած ռուսական բանակի և Կարլ 12-րդի գլխավորած շվեդական բանակի միջև:

1825 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոն:

1835 - ծնվել է ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենը:

1853 – Սև ծովում տեղի է ունեցել Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև, որը հանդիսանում է  Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:

1872 – Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, որը ավարտվել է 0:0 հաշվով:

1874 – ծնվել է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

1876 - Պավել Յաբլոչկովը արտոնագրել է տրանսֆորմատորը:

1912 - արտիստական  «Թափառական շուն» նկուղում տեղի է ունեցել Մայակովսկու առաջին հանրային ելույթը:

1931 - Լուգանսկում արտադրվել է առաջին «Ֆելիքս Դզերժինսկի» սերիայի ծանր բեռնափոխադրող շոգեքարշը:.

1939 – սկսվել է խորհրդա-ֆիննական պատերազմը:

1954 - ամերիկուհի Էնի Էլիզաբեթ Հոդժեսը վիրավորվել է մետեորիտի կտորից, սա արտաերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված դեպքն է հանդիսանում:

1965 – ծնվել է ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն Սթիլերը:

1982 - թողարկվել է Մայքլ Ջեկսոնի երաժշտության պատմության մեջ ռեկորդային քանակով վաճառված Thriller ալբոմը:

2009 - վախճանվել է   հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Միլորադ Պավիչը, որը հանդիսացել է պոստմոդեռնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ  և 17-19--րդ դարերի սերբական գրականության պատմագիր:

2013 – վախճանվել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարից:

2015 - վախճանվել է   ռուս ռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ Էլդար Ռյազանովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular