Կոֆեինի օգնությամբ հնարավոր է ազատվել գլխացավից. Ի՞նչ գիտենք սուրճի մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿոֆեինը՝ որպես հզոր, տոնուսը բարձրացնող միջոց, խթանում է ոչ միայն էներգետիկ դաշտի բարելավումը, այլև ժամանակավորապես զարգացնում է մտավոր ունակությունները: Հետազոտությունների համաձայն, կոֆեինը համարվում է հոգետրոպ բաղադրատարր, որը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա:
Ընդունված է համարել, որ կոֆեինը սկսում է գործել օգտագործելուց 30 րոպե անց: Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ կոֆեինի մնացորդն օրգանիզմում բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա, մինչև անգամ՝ հանգեցնելով նյարդային համակարգի խանգարումների:
Սակայն անհրաժեշտ է մտապահել սուրճի օգտակար հատկությունները:
- Կոֆեինի օգտագործման դեպքում հնարավոր է նվազեցնել դիաբետի 2-րդ տեսակի առաջացման ռիկսը:
- Կոֆեինը ձեր սպորտային մարզումը կարող է առավել թեթև դարձնել:
- Կոֆեինի օգտագործումը նվազեցնում է լյարդի ցիռոզի վտանգը:
- Սուրճի օգտագործումն օրական 4 անգամյա կտրվածքով նվազեցնում է մելանոմայի՝ քաղցկեցի ամենատարավածված տեսակներից մեկի առաջացման վտանգը:
- Կոֆեինի օգնությամբ հնարավոր է ազատվել գլխացավից:
- Կոֆեինը կարող է կանխել ցրված սկլերոզի զարգացումը:
Եվ վերջապես, հիշեք, որ սուրճն ունակ է ձեզ ավելի երջանիկ դարձնել, քանի որ խթանում է երջանկության հորմոնների առաջացմանն օրգանիզմում: