ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոֆեինի օգնությամբ հնարավոր է ազատվել գլխացավից. Ի՞նչ գիտենք սուրճի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կոֆեինը՝ որպես հզոր, տոնուսը բարձրացնող միջոց, խթանում է ոչ միայն էներգետիկ դաշտի բարելավումը, այլև ժամանակավորապես զարգացնում է մտավոր ունակությունները: Հետազոտությունների համաձայն, կոֆեինը համարվում է հոգետրոպ բաղադրատարր, որը դրական  ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա:

Ընդունված է համարել, որ կոֆեինը սկսում է գործել օգտագործելուց 30 րոպե անց: Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ կոֆեինի մնացորդն օրգանիզմում բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա, մինչև անգամ՝  հանգեցնելով  նյարդային համակարգի խանգարումների:

Սակայն անհրաժեշտ է մտապահել սուրճի օգտակար հատկությունները:

- Կոֆեինի օգտագործման դեպքում հնարավոր է նվազեցնել դիաբետի 2-րդ տեսակի առաջացման ռիկսը:

- Կոֆեինը ձեր սպորտային մարզումը կարող է առավել  թեթև դարձնել:

- Կոֆեինի օգտագործումը նվազեցնում է լյարդի ցիռոզի վտանգը:

- Սուրճի օգտագործումն օրական 4 անգամյա կտրվածքով նվազեցնում է մելանոմայի՝ քաղցկեցի ամենատարավածված տեսակներից մեկի առաջացման վտանգը:

- Կոֆեինի օգնությամբ հնարավոր է ազատվել գլխացավից:

- Կոֆեինը կարող է կանխել ցրված սկլերոզի զարգացումը:

Եվ վերջապես, հիշեք, որ սուրճն ունակ է ձեզ ավելի երջանիկ դարձնել, քանի որ խթանում է երջանկության հորմոնների առաջացմանն օրգանիզմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular