Պատմության այս օրը (դեկտեմբերի 6)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ֆինլանդիա՝ Անկախության օր, Ադրբեջան՝ Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատողների օր, Բուլղարիա՝ Նիկուլի օր, Իսպանիա՝ Սահմանադրության օր, Ղազախստան՝ Դատախազության օր, Ուկրաինա՝ Զինված ուժերի օր, էկվադոր՝ Մայրաքաղաք Կիտոյի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1882 – վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։
1918 - ավարտվել է թուրքական զորքերի էվակուացիան Ադրբեջանից և Հայաստանից:
1956 – վախճանվել է նշանավոր գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը։
1958 - Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել են Եղեգնաձորի։
1970 - վախճանվել է բանաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանը:
1985 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը:
2002 - վախճանվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը:
2008 - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:
2011 - Սամվել Նիկոյանը ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
2014 - վախճանվել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը:
2015 – կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
2018 - «Ինտերպոլի» աջակցությամբ Պրահայում հայտնաբերվել է միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը, ով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին է:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1185 - վախճանվել է Պորտուգալիայի առաջին թագավոր Ալֆոնս 1-ին էնրիկեշը:
1534 – հիմնադրվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։
1741 - Ռուսաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում թագուհի է դարձել Ելիզավետա Պետրովնան:
1771 - վախճանվել է իտալացի բժիշկ Ջովաննի Բատտիստա Մորգանին, որը հանդիսանում է պաթանատոմիայի հիմնադիրը:
1778 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, որի անունով է՝ կոչվում գազային օրենքներից մեկը:
1779 - վախճանվել է ֆրանսիացի գեղանկարիչ ժան Բատիստ Սեմեոն Շարդենը:
1855 - վախճանվել է գերմանացի բանկիր Ամշել Ռոտշիլդը, որը հանդիսանում է Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրը:
1865 – ԱՄՆ-ում սահմանադրությամբ երկրում արգելվել է ստրկությունը։
1892 – վախճանվել է ինժիներ, գյուտարար և գործարար Վերներ ֆոն Սիմենսը, որը հանդիսանում է Siemens AG ընկերության հիմնադիրը:
1912 - եգիպտական Ամարնեում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին:
1917 - ֆինլանդիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս գալ Ռուսաստանի կազմից և ստեղծել անկախ պետություն:
1917 – Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթել է ռազմամթերք տեղափոխող նավը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 2 000 մարդ։
1922 – Իռլանդիան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1989 - տեղի ունեցել Մոնրեալի պոլիտեխնիկական ինստիտուտի սպանդը, որի արդյունքում զոհվել է 15 անձ՝ ներառյալ կրակողը և վիրավորվել են 14-ը:
1991 - կազմավորվել են Ուկրաինայի Զինված ուժերը:
1997 - Ռուսաստանի օդուժի ռազմա-տրանսպորտային Ан-124 ինքնաթիռը Իրկուտսկում ընկել է բնակելի շենքի վրա, որի արդյունքում զոհվել են 72 մարդ:
2000 - հայտնագործվել է պարբերական աղուսյակի 116 ատոմային համարով էլեմենտը՝ Լիվերմորին:
2017 - վախճանվել է ֆրանսիացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր և դերասան Ջոննի Հոլլիդեյը:
2000 - հայտնաբերվել է 116 ատոմային համարով քիմիական էլեմենտը՝ Լիվերմորիումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը