ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ֆինլանդիա՝ Անկախության օր, Ադրբեջան՝ Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատողների օր, Բուլղարիա՝ Նիկուլի օր, Իսպանիա՝ Սահմանադրության օր, Ղազախստան՝ Դատախազության օր, Ուկրաինա՝ Զինված ուժերի օր, էկվադոր՝ Մայրաքաղաք Կիտոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 – վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։

1918 - ավարտվել է թուրքական զորքերի էվակուացիան Ադրբեջանից և Հայաստանից:

1956 – վախճանվել է նշանավոր գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը։

1958 - Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել են Եղեգնաձորի։

1970 - վախճանվել է բանաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանը:

1985 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը:

2002 - վախճանվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը:

2008 - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2011 - Սամվել Նիկոյանը ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

2014 - վախճանվել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը:

2015 – կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

2018 - «Ինտերպոլի» աջակցությամբ Պրահայում հայտնաբերվել է միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը, ով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1185 - վախճանվել է Պորտուգալիայի առաջին թագավոր Ալֆոնս 1-ին էնրիկեշը:

1534 – հիմնադրվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։

1741 - Ռուսաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում թագուհի է դարձել Ելիզավետա Պետրովնան:

1771 - վախճանվել է իտալացի բժիշկ Ջովաննի Բատտիստա Մորգանին, որը հանդիսանում է պաթանատոմիայի հիմնադիրը:

1778 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, որի անունով է՝ կոչվում գազային օրենքներից մեկը:

1779 - վախճանվել է ֆրանսիացի գեղանկարիչ ժան Բատիստ Սեմեոն Շարդենը:

1855 - վախճանվել է գերմանացի բանկիր Ամշել Ռոտշիլդը, որը հանդիսանում է Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրը:

1865 – ԱՄՆ-ում սահմանադրությամբ երկրում արգելվել է ստրկությունը։

1892 – վախճանվել է ինժիներ, գյուտարար և գործարար Վերներ ֆոն Սիմենսը, որը հանդիսանում է  Siemens AG ընկերության հիմնադիրը:

1912 - եգիպտական Ամարնեում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին:

1917 - ֆինլանդիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս գալ Ռուսաստանի կազմից և ստեղծել անկախ պետություն:

1917 – Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթել է ռազմամթերք տեղափոխող նավը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 2 000 մարդ։

1922 – Իռլանդիան անկախացել է Միացյալ Թագավորությունից։

1989 - տեղի ունեցել Մոնրեալի պոլիտեխնիկական ինստիտուտի սպանդը, որի արդյունքում զոհվել է 15 անձ՝ ներառյալ կրակողը և վիրավորվել են 14-ը:

1991 - կազմավորվել են Ուկրաինայի Զինված ուժերը:

1997 - Ռուսաստանի օդուժի ռազմա-տրանսպորտային Ан-124 ինքնաթիռը Իրկուտսկում ընկել է բնակելի շենքի վրա, որի արդյունքում զոհվել են 72 մարդ:

2000 - հայտնագործվել է պարբերական աղուսյակի 116 ատոմային համարով էլեմենտը՝ Լիվերմորին:

2017 - վախճանվել է ֆրանսիացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր և դերասան Ջոննի Հոլլիդեյը:

2000 - հայտնաբերվել է 116 ատոմային համարով քիմիական էլեմենտը՝ Լիվերմորիումը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular