ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական լիրան շարունակում է ամրապնդվել ռեկորդային անկումից հետո

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ազգային արժույթը հինգշաբթի շարունակում է ամրացնել դիրքերը ռեկորդային անկումից հետո։ Ինչպես վկայում են աճուրդների տվյալները, դոլարը լիրայի հանդեպ էժանացել է՝ մեկ դոլարը հասել է 11,69 լիրայի։

Թուրքական լիրան ռեկորդային անկում էր գրանցել՝ միայն նոյեմբերին գրեթե մեկ երրորդով էժանանալով 2021թ. սկզբի համեմատ։ Պատճառը նշվում է ԿԲ քաղաքականությունը, որը, ինչպես կարծում են, իշխանությունների ճնշման տակ շարունակում է իջեցնել վարկերի տոկոսադրույքները։ Այսպես, անցած շաբաթ այն իջեցրել էր կարեւոր տոկոսադրույքներից մեկը շաբաթական ռեպոյի (արժեթղթերի գրավի դիմաց միջոցների կարճաժամկետ փոխառություն) աճուրդներում՝ 15-ից 14 տոկոսի։

Երկուշաբթի լիրան իջել էր ռեկորդային մակարդակի՝ 1 դոլարը 18 լիրա։ Բայց ֆինանսական կայունության վերադառնալու վերաբերյալ նոր միջոցների մասին իշխանությունների հայտարարություններից հետո ազգային արժույթը մի քանի ժամում հետ բերեց վերջին շաբաթներին կորցրած արժեքի 30 տոկոսը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular