Թուրքական լիրան շարունակում է ամրապնդվել ռեկորդային անկումից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹուրքիայի ազգային արժույթը հինգշաբթի շարունակում է ամրացնել դիրքերը ռեկորդային անկումից հետո։ Ինչպես վկայում են աճուրդների տվյալները, դոլարը լիրայի հանդեպ էժանացել է՝ մեկ դոլարը հասել է 11,69 լիրայի։
Թուրքական լիրան ռեկորդային անկում էր գրանցել՝ միայն նոյեմբերին գրեթե մեկ երրորդով էժանանալով 2021թ. սկզբի համեմատ։ Պատճառը նշվում է ԿԲ քաղաքականությունը, որը, ինչպես կարծում են, իշխանությունների ճնշման տակ շարունակում է իջեցնել վարկերի տոկոսադրույքները։ Այսպես, անցած շաբաթ այն իջեցրել էր կարեւոր տոկոսադրույքներից մեկը շաբաթական ռեպոյի (արժեթղթերի գրավի դիմաց միջոցների կարճաժամկետ փոխառություն) աճուրդներում՝ 15-ից 14 տոկոսի։
Երկուշաբթի լիրան իջել էր ռեկորդային մակարդակի՝ 1 դոլարը 18 լիրա։ Բայց ֆինանսական կայունության վերադառնալու վերաբերյալ նոր միջոցների մասին իշխանությունների հայտարարություններից հետո ազգային արժույթը մի քանի ժամում հետ բերեց վերջին շաբաթներին կորցրած արժեքի 30 տոկոսը։