ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում սիրիացի երեխաներին ստիպում են համազգեստ կարել ԻՊ զինյալների համար. Daily Mail

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիացի երեխաները ստիպված են աշխատել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների համար զինվորական համազգեստ կարող թուրքական ձեռնարկությունում, գրում է Daily Mail-ը:

Թերթը սեփական հետաքննությունն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ 9-ամյա սիրիացի երեխաները «մանկական ստրկության» մեջ են գտնվում: Դպրոց գնալու փոխարեն նրանք ստիպված են օրական 10 ֆունտի համար 12 ժամ աշխատել: Ծնողները նրանց աշխատանքի են ուղարկում գումարի սղության պատճառով:

Թերթի տեղեկություններով՝ գործարանի 35-ամյա սեփականատեր Աբու Զաքուրին չի հուզում ո՛չ այն, որ այնտեղ երեխաներ են աշխատում, ո՛չ էլ այն, որ արտադրանքը մատակարարվում է ԻՊ գրոհայիններին:

«Դա իմ խնդիրը չէ: Իհարկե, դա խնդիր է, բայց ես ուզում եմ վաճառել իմ արտադրանքը եւ գումար վաստակել»,- ասում է նա՝ հավելելով, որ այդպես ինքն օգնում է սիրիացի երեխաներին ողջ մնալ:

Թերթը նշում է, որ համազգեստը մատակարարվում է ոչ միայն ԻՊ գրոհայիններին, այլ նաեւ մյուս ահաբեկչական խմբավորումներին՝ «Ջաբհաթ ան Նուսրա» կամ «Ահրար աշ Շամ»:

Թերթը մեջբերում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները, որոնց համաձայն, Թուրքիայում ապրող սիրիացի երեխաների մոտ 80 տոկոսը դպրոց չի գնում: Ընդ որում, մինչեւ պատերազմը սկսվելը Սիրիայում տարրական կրթություն էր ստանում երեխաների 99 տոկոսը, իսկ միջնակարգ՝ 82 տոկոսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular