ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. երեկ Սարալանջում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 16-ին, Երևանում՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում քննչական բաժինը պարզել է նաև, որ BMW մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Դալաքյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Կ. Դալաքյանը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Սարի թաղի 6-րդ շարքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Մովսեսյանը, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի Սարի Թաղի 5-րդ շարքի բնակիչ, 26-ամյա Արտաշես Կարապետյանը տեղում մահացել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Դալաքյանն ու վիրավոր ուղևոր Դ. Մովսեսյանը աշխատում են ՀՀ ոստիկանության շտաբում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular