ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. երեկ Սարալանջում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 16-ին, Երևանում՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում քննչական բաժինը պարզել է նաև, որ BMW մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Դալաքյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Կ. Դալաքյանը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Սարի թաղի 6-րդ շարքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Մովսեսյանը, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի Սարի Թաղի 5-րդ շարքի բնակիչ, 26-ամյա Արտաշես Կարապետյանը տեղում մահացել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Դալաքյանն ու վիրավոր ուղևոր Դ. Մովսեսյանը աշխատում են ՀՀ ոստիկանության շտաբում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։