ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրուշոն ոճային փոփոխություն է արել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սիրուշոն սիրում է ոճային փոփոխություններ անել ոչ միայն իր երգարվեստում, այլեւ արտաքին տեսքի հարցում։ Երգչուհին հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայանում է կարճ մազերով։ Հավանաբար տաղանդավոր արտիստուհին սանրվածքը փոխել է դեռեւս Լոս Անջելեսում, քանզի նրա նոր կերպարի «հեղինակը» ԱՄՆ-ից ոճաբան Լիի Ռիթիներն է։

«Կարճ մազերն ավելի զիլ են»,- լուսանկարը մեկնաբանել է Սիրուշոն։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Սիրուշոն նշել է ծննդյան 30-ամյակը։ Կեսգիշերին երգչուհուն սպիտակ վարդերի մեծ փունջ էին նվիրել։ Անակնկալը նրան այնքան էր դուր եկել, որ երգչուհին միանգամից լուսանկարել ու ցուցադրել էր այն Instagram-ի իր էջին հետեւող օգտատերերին։

Իսկ ավելի ուշ Սիրուշոն մտերիմների հետ ծննդյան տոնն անցկացրել էր Ծաղկաձորում, որտեղից նոր լուսանկար էր հրապարակել ավագ որդու հետ։

NEWS.am STYLe

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular