Սիրուշոն ոճային փոփոխություն է արել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍիրուշոն սիրում է ոճային փոփոխություններ անել ոչ միայն իր երգարվեստում, այլեւ արտաքին տեսքի հարցում։ Երգչուհին հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայանում է կարճ մազերով։ Հավանաբար տաղանդավոր արտիստուհին սանրվածքը փոխել է դեռեւս Լոս Անջելեսում, քանզի նրա նոր կերպարի «հեղինակը» ԱՄՆ-ից ոճաբան Լիի Ռիթիներն է։
«Կարճ մազերն ավելի զիլ են»,- լուսանկարը մեկնաբանել է Սիրուշոն։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Սիրուշոն նշել է ծննդյան 30-ամյակը։ Կեսգիշերին երգչուհուն սպիտակ վարդերի մեծ փունջ էին նվիրել։ Անակնկալը նրան այնքան էր դուր եկել, որ երգչուհին միանգամից լուսանկարել ու ցուցադրել էր այն Instagram-ի իր էջին հետեւող օգտատերերին։
Իսկ ավելի ուշ Սիրուշոն մտերիմների հետ ծննդյան տոնն անցկացրել էր Ծաղկաձորում, որտեղից նոր լուսանկար էր հրապարակել ավագ որդու հետ։