ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանում երեկոն քնարերգական էր (ֆոտոշարք)

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ասում են՝ անհիշելի ժամանակներում մի աղքատ տղա սիրահարվում է արքայադստերը: Բնականաբար, աղջկա ծնողները դեմ էին նրանց սիրուն: Մի անգամ տղան որոշում է նամակ գրել աղջկան, և ձեռքի տակ ունենում է միայն աղջկա շա՜տ փոքրիկ թաշկինակը, որով սրբում էր իր արցունքները: Հենց այդ թաշկինակի վրա էլ տղան իր արյունով գրում է աշխարհի ամենակարճ բանաստեղծությունը, և այդպես սկիզբ է առնում պոեզիան»,- Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի բեմից պատմում է «ԱՍՊԱՐԵԶ» թատրոնի բեմադրող ռեժիսոր, գրող-հրապարակախոս Սամվել Բեգլարյանը՝ «Պոեզիա, դու ճախրող երազ» խորագրով քնարերգության երեկոյին, որը նվիրված էր Եղիշե Չարեցնի ծննդյան 125-ամյակին:

May be an image of 1 person and standing

Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեին ունկնդրելու «ԱՍՊԱՐԵԶ» թատրոնի առաջատար դերասանուհի, Մշակույթի  նախարարության Ոսկե մեդալակիր Նաիրա Աբրահամյանի ասմունքը:

«Ճիշտ է, երեկոն Չարենցի ծննդյան 125-ամյակին էր նվիրված, բայց մենք ծրագրում ներառել էինք հայ գրողներից շատերի գործերը, քանի որ մեր հանդիսատեսը քիչ է առիթ ունենում շփվելու պոեզիայի հետ: Իրականում, այս երեկոն ավելի շուտ պետք է կայանար՝ պոեզիայի միջազգային օրը, բայց ես վստահ եմ, որ պոեզիան սիրողների համար ամեն օրն է տոն, և նրանք նույնչափ հաճույք ստացան»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը:

May be an image of 1 person, flower and indoor

Հանդիսատեսն առաջին անգամ բեմում տեսնելու հնարավություն ուներ նաև հենց Մշակույթի կենտրոնի տնօրենին.

«Բեմ բարձրանալու որոշմանս պատճառը զինվոր տղաս է: Փորձում եմ մտքերս հնարավոր բոլոր ձևով զբաղեցնել, արդյունքում՝ հանդիսատեսը բացահայտեց նաև քանոնահարուհի Սոնյային»,- նշում է Սոնյա Զուրաբյանը:

May be an image of 3 people, people standing and indoor

Երեկոյի երաժշտական ընդմիջումներն ապահովում էին կենտրոնի «Սոսե» (գեղ. ղեկավար՝ Կարինե Ջիլավյան) և «Վերածնունդ» (գեղ. ղեկավար՝ Ինեսա Ասատրյան) պարային համույթները, ինչպես նաև՝ «Սինկոպա» (գեղ. ղեկավար՝ Սոնա Ղարդյան) երգի խումբը:

May be an image of 7 people, people standing and indoor

May be an image of 5 people and people standing

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 4 people, people standing and indoor

Մարիամ Նալբանդյան

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular