ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները հանրապետական փառատոնին նոր հաջողություններ են գրանցել

ՄՇԱԿՈՒՅԹ

 Նոյեմբերյանի «Սինկոպա» վոկալ համույթի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Ղարդյան) «Մինորա» Բեմարվեստի հանրապետական փառատոնին արժանացել են պատվոգրերի:

1or.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը կարևորեց այն փաստը, որ հանրապետական փառատոնն այս տարի Վանաձորում էր անցկացվում.

«Շատ ուրախ եմ, որ մարզային մշակույթն օրեցօր ավելի ու ավելի է գնահատվում: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի կարղանանք, թեկուզ տեխնիկական և շենքային որոշակի թերությունների պայմաններում, աշխույժ պահել մարզերի մշակութային առօրյան: Եվ, երբ դու զգում ես, որ քո աշխատանքը տեսնում ու գնահատում են, ավելի ես ոգևորվում և փորձում ես գերազանցել ինքդ քեզ: Հույս ունեմ՝ մոտ ապագայում մենք նույնպես կկարողանանք նմանատիպ միջոցառումներ հյուրընկալել»:

Հատկանշական է, որ համույթի սաներն առաջին անգամ էին նման մասշտաբի միջոցառման մասնակցում: Մեզ հետ զրույցում մասնակիցներից Ջուլիա Խառատյանը նշեց, որ այս հաջողությունն իրենց ուսուցչուհու երկարատև աշխատանքի և համառ ջանքերի արդյունքն է.

«Ես հպարտության ու ոգևորության մեծ զգացողություն ունեի, քանի որ պարզ երևում էր, որ մեր ելույթը տպավորել էր հանդիսատեսին և փառատոնի կազմակերպիչներին: Իհարկե, հուզմունքը մեծ էր, բայց ես շատ հավանեցի փառատոնը և մեծ սիրով սպասում եմ հետագա հրավերներին»:Нет описания.Нет описания. 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular