ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վորոնեժում բանաստեղծուհին՝ սոցիալական ցանցերի ֆենոմենը, ելույթ է ունեցել

ՄՇԱԿՈՒՅԹ

Moe-online.ru-ն գրում է, որ Վորոնեժում տեղի է ունեցել բանաստեղծուհու ստեղծագործական երեկո, ում անվանում են «սոցցանցերի ֆենոմեն»: Այդ փխրուն աղջկա անունը Աննա Էգոյան է, և նա սոցցանցերում հայտնի է դարձել ոչ թե հաջողված սելֆիների կամ արտառոց տեսանյութերի, այլ բացառապես իր պոեզիայի շնորհիվ։ Իր բանաստեղծություններում ծնունդով հայուհին բարձրացնում է սոցիալական սուր խնդիրներ, խոսում սիրո ու ընկերության մասին։ Նրա անկեղծությունը, բանաստեղծություններ գրելու և դրանք կարդալու տաղանդը (Աննան իր տեսաբլոգում արտասանում է նաև այլ բանաստեղծների գործեր) նրան թույլ են տվել դառնալ սոցցանցերի ֆենոմեն։ Ըստ օգտատերերի 30-ամյա Աննան ունի մոդելի արտաքին, թավշյա ձայն և շփվելու հատկություն։

«Սկզբունքորեն ես չէի վախենում քննադատությունից և չէի վախենում խոսել մարդկանց առջև։ Շատ դժվար էր բացվել, մերկացնել հոգիդ, և դա հենց այն է, ինչ տեղի է ունենում, երբ պոեզիա ես կարդում ոչ թե քեզ, այլ ուրիշ շատերի համար, նույնիսկ եթե այդ գործերը քոնը չեն», - ասել է աղջիկը հարցազրույցում: Երիտասարդ բանաստեղծուհու Վորոնեժյան համերգը կոչվել է «Զգացմունքների ամենաբարձր կետը»։

Նրա բանաստեղծությունները շատ անկեղծ են ու զգացմունքային, դրանք բարձրացնում են գեղեցկուհու անձնական կյանքի այն շղարշը, որը նա խնամքով թաքցնում է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular