Վորոնեժում բանաստեղծուհին՝ սոցիալական ցանցերի ֆենոմենը, ելույթ է ունեցել
ՄՇԱԿՈՒՅԹMoe-online.ru-ն գրում է, որ Վորոնեժում տեղի է ունեցել բանաստեղծուհու ստեղծագործական երեկո, ում անվանում են «սոցցանցերի ֆենոմեն»: Այդ փխրուն աղջկա անունը Աննա Էգոյան է, և նա սոցցանցերում հայտնի է դարձել ոչ թե հաջողված սելֆիների կամ արտառոց տեսանյութերի, այլ բացառապես իր պոեզիայի շնորհիվ։ Իր բանաստեղծություններում ծնունդով հայուհին բարձրացնում է սոցիալական սուր խնդիրներ, խոսում սիրո ու ընկերության մասին։ Նրա անկեղծությունը, բանաստեղծություններ գրելու և դրանք կարդալու տաղանդը (Աննան իր տեսաբլոգում արտասանում է նաև այլ բանաստեղծների գործեր) նրան թույլ են տվել դառնալ սոցցանցերի ֆենոմեն։ Ըստ օգտատերերի 30-ամյա Աննան ունի մոդելի արտաքին, թավշյա ձայն և շփվելու հատկություն։
«Սկզբունքորեն ես չէի վախենում քննադատությունից և չէի վախենում խոսել մարդկանց առջև։ Շատ դժվար էր բացվել, մերկացնել հոգիդ, և դա հենց այն է, ինչ տեղի է ունենում, երբ պոեզիա ես կարդում ոչ թե քեզ, այլ ուրիշ շատերի համար, նույնիսկ եթե այդ գործերը քոնը չեն», - ասել է աղջիկը հարցազրույցում: Երիտասարդ բանաստեղծուհու Վորոնեժյան համերգը կոչվել է «Զգացմունքների ամենաբարձր կետը»։
Նրա բանաստեղծությունները շատ անկեղծ են ու զգացմունքային, դրանք բարձրացնում են գեղեցկուհու անձնական կյանքի այն շղարշը, որը նա խնամքով թաքցնում է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը