ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնում ենք Երևան՝ Նիկոլին դուրս շպրտելու. Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր Իջևանից երթ է մեկնարկելու դեպի Երևան.
 
«Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում»,- ասված էր գրառման մեջ։
 
Այսօր՝ ժամը 11-ին, երթը մեկնարկեց Իջևանի Մայիսյան կամուրջ կոչվող հատվածից.
 
«Գնում ենք Երևան՝ Նիկոլին դուրս շպրտելու: Մենք մեր առջև քանակ ավելացնելու խնդիր չենք դրել, ի սկզբանե ես ու Ասպրամ Կրպեյանն էինք որոշել քայլել, ուղղակի հանրային ուշադրությունը մեծացավ: Ընթացքում մարդիկ մոտենում են, հարցնում, հետաքրքրվում, աջակցում: Սկսել ենք հատկապես Տավուշից, որովհետև ուզում ենք ցույց տալ Տավուշի և հատկապես երթի մեկնարկակետի կարևորությունը Հայաստանի հետագա զարգացման համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում:
 
Հարցին՝ գնում են Երևան, միանալու Արթուր Վանեցյանի՞ն, Նազարյանը պատասխանեց.
 
«Մենք ի սկզբանե բոլորս իրար միացած ենք, ուղղակի ամեն մեկս բողոքի տարբեր գործողություններ ենք իրականացնում, որ հետո բոլորս միավորվենք այս պահին Հայաստանի թիվ մեկ խնդրի շուրջ: Իշխանափոխությունն այս պահին անհրաժեշտություն է, և ինչքան շուտ, այնքան լավ բոլորի համար, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի: Հենց առաջինը ինքը պետք է շահագրգռված լինի, որ այս ամենը շուտ վերջանա»:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular