ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ զարմանա, որ Փաշինյանի նոր բացահայտումը լինի Հրայր Թովմասյանի գրիչի մակարդակի. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ ԱԺ-ում այդպես էլ չկայացած հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե շատ լուրջ բացահայտում է անելու: Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և թույլ չտվեցին վերջինիս ասել այն, ինչ պատրաստվում էր: 

Նիստն ավարտվեց, սակայն բացահայտումն այդպես էլ չեղավ: Ի վերջո, ի՞նչ էր ուզում ասել վարչապետը:

«Նիկոլ Փաշինյանը բազմիցս այնքան է ապացուցել, որ անլուրջ է, որ հիմա ես բացարձակ չեմ զարմանա, որ այդ բացահայտումը լինի Հրայր Թովմասյանի գրիչի մակարդակի: Ի՞նչ պետք է բացահայտի, չորս տարիների ընթացքում մենք ի՞նչ չէինք իմացել: Ի՞նչ պետք է բացահայտի բանակցային գործընթացից: Ինչքան հիշում եմ, ինքը ԱԺ ամբիոնից այդ օրը հայտարարեց, որ Մինսկի խումբը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Բացարձակ սուտ է և կեղծիք, այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել»,- 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Համբարյանի խոսքով՝ Փաշինյանը բազմիցս է ապացուցել, որ ոչ  միայն ներքաղաքական հարցերի շուրջ կարող է իրեն թույլ տալ կեղծիքներ և մանիպուլյացիաներ, այլ նաև մեր ազգային շահերից բխող և նույն արցախյան հարցերի վերաբերյալ.

«Մի անգամ չի եղել, որ թե նախկին պաշտոնյաներն են նրան հերքել՝ նույն ԱԳՆ-ն, արցախյան հիմնահարցով զբաղվող պաշտոնյաներ, ովքեր շատ լավ ծանոթ են բանակցային գործընթացին, թե, ասենք, ՌԴ ԱԳՆ-ն, Պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաներ: Եվ ամենացավալին այն է, որ ինքը դրանից բացարձակ վատ չի զգում: Էլի եմ կրկնում, Փաշինյանի՝ աչքերին նայելով բացահայտում անելու հերթական փորձը լինելու էր Հրայր Թովմասյանի գրիչի մակարդակի:

Փաշինյանի ցանկացած հայտարարություն պետք է մանրադիտակի տակ ամբողջությամբ  հետազոտել, որովհետև ինքը նոր չէ, որ ապացուցել է, որ կարող է հերքել, կեղծել և մանիպուլյացիաների դիմել: Այնպես որ, հասարակությանն առաջարկում եմ սրտին շատ մոտ չընդունել Փաշինյանի անչափ «կարևոր» հայտարարությունները և բացահայտումները»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular