ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին». մի փոքրիկի իրական պատմություն…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Եգիպտոս­ Կիև ինքնաթիռում  է տեղի  ունեցել այս հուզիչ դեպքը:

Մոտ 8 տարեկան մի տղա տաք թեյով թղթե բաժակը շրջեց իր աճուկի վրա: Նա այնպես ուժեղ էր բղավում, որ մարդիկ վեր ցատկեցին իրենց տեղերից:

Վազում էին բորտուղեկցորդուհիները, օգնության էին շտապում կանայք առաջինից վերջին շարքերից, տղամարդիկ հարցնում էին՝ ինչպես օգնել:

Իսկ տղան բղավում էր ու բղավում և խնդրում էր՝ «հայրի՛կ, հայրի՛կ, խնդրում եմ, ինձ չծեծես: Չծեծես»:

Երեխան, որն այդպիսի ցավ էր զգում, վախենում էր, գիտեր: Գիտեր, որ իրեն կծեծեն:

Թղթե բաժակը շրջելու համար:

Նրա ձայնի մեջ այնքան հուսահատություն և վախ կար, որ ես՝ 4 երեխաների մայր, պարզապես լաց եղա սեփական անօգնականության զգացումից:

Ես կյանքումս ավելի հուզիչ ոչինչ չէի տեսել, քան կարմիր հետքերով մերկ ոտքերով այդ տղան, որը գնում էր բորտուղեկցորդուհու հետևից:

Եվ նրա ոսկե շրջանակով ակնոցով խիստ գանգրահեր հորից վատ, որը բղավում էր՝ «ես քեզ ասում էի՝ ուշադիր»:

Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին: Երբեք: Մի՛ ծեծեք, եթե նրանք ինչ­որ վատ բան են արել, մի՛ ծեծեք, եթե խաբել են կամ չեն ցանկացել ուտել շիլան, մի՛ ծեծեք, եթե «2» են ստացել, կամ ինչպես ձեզ թվում է՝ դիտավորյալ չեն ուզում հասկանալ մաթեմատիկան:

Հատկապես մի՛ ծեծեք մանկական անշնորհքության համար:

Երեխաները սեր են: Խնդրում եմ, ձեր մեջ ուժ գտեք բացատրելու, համբերություն՝ սպասելու, նրբություն՝ գթալու համար:

Ձեր մեջ ուժ գտեք սեփական երեխայի համար դառնալու ամենամեծ, ամենահավատարիմ, ամենասիրելի ընկերը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain­ը

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular