«Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին». մի փոքրիկի իրական պատմություն…
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոս Կիև ինքնաթիռում է տեղի ունեցել այս հուզիչ դեպքը:
Մոտ 8 տարեկան մի տղա տաք թեյով թղթե բաժակը շրջեց իր աճուկի վրա: Նա այնպես ուժեղ էր բղավում, որ մարդիկ վեր ցատկեցին իրենց տեղերից:
Վազում էին բորտուղեկցորդուհիները, օգնության էին շտապում կանայք առաջինից վերջին շարքերից, տղամարդիկ հարցնում էին՝ ինչպես օգնել:
Իսկ տղան բղավում էր ու բղավում և խնդրում էր՝ «հայրի՛կ, հայրի՛կ, խնդրում եմ, ինձ չծեծես: Չծեծես»:
Երեխան, որն այդպիսի ցավ էր զգում, վախենում էր, գիտեր: Գիտեր, որ իրեն կծեծեն:
Թղթե բաժակը շրջելու համար:
Նրա ձայնի մեջ այնքան հուսահատություն և վախ կար, որ ես՝ 4 երեխաների մայր, պարզապես լաց եղա սեփական անօգնականության զգացումից:
Ես կյանքումս ավելի հուզիչ ոչինչ չէի տեսել, քան կարմիր հետքերով մերկ ոտքերով այդ տղան, որը գնում էր բորտուղեկցորդուհու հետևից:
Եվ նրա ոսկե շրջանակով ակնոցով խիստ գանգրահեր հորից վատ, որը բղավում էր՝ «ես քեզ ասում էի՝ ուշադիր»:
Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին: Երբեք: Մի՛ ծեծեք, եթե նրանք ինչոր վատ բան են արել, մի՛ ծեծեք, եթե խաբել են կամ չեն ցանկացել ուտել շիլան, մի՛ ծեծեք, եթե «2» են ստացել, կամ ինչպես ձեզ թվում է՝ դիտավորյալ չեն ուզում հասկանալ մաթեմատիկան:
Հատկապես մի՛ ծեծեք մանկական անշնորհքության համար:
Երեխաները սեր են: Խնդրում եմ, ձեր մեջ ուժ գտեք բացատրելու, համբերություն՝ սպասելու, նրբություն՝ գթալու համար:
Ձեր մեջ ուժ գտեք սեփական երեխայի համար դառնալու ամենամեծ, ամենահավատարիմ, ամենասիրելի ընկերը:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrainը