ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել վարչապետին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր  Կառավարության շենքի առջև էին՝ բարձրաձայնելու այս պահին իրենց անհանգստացնող խնդիրները:

Մասնավորապես, 20 օրից ավելի է՝ վրացական կողմը թույլ չի տալիս իրենց մեքենաները գնան դեպի ՌԴ.

«Մեզ ընդունեց Հայկ Սիմոնյանը՝ դիմումների ներկայացման բաժնի պետը, և ասաց, որ վարչապետի անունով դիմում ներկայացնենք: Մենք կարճ շարադրեցինք մեր խնդիրը և դիմումն ուղարկեցինք վարչապետին, խոստացան, որ շուտ տեղ կհասնի, և Կառավարության առաջիկա նիստերին կքննարկեն այս հարցերը: Չնայած՝ Սիմոնյանը մեզ ասաց, որ հիմա էլ են քննարկումներ գնում, վարչապետը գիտի, որ առաջիկայում մրգի և բանջարեղենի արտահանումն է սկսվելու, և փորձում են ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց «Green Way Logistics» կազմակերպության ղեկավար Եվգենյա Կազումյանը:

Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայկական բեռնատարների մուտքը ՌԴ արգելվում է, Կազումյանը պատասխանեց.

«Մեզ պատճառներ չասացին, ընդամենը ընդունեցին և լսեցին մեր բողոքը: Անձամբ իմ կարծիքով՝ դա նաև քաղաքական բնույթ է կրում, որովհետև միայն հայկական, ռուսական և բելառուսական բեռնատարներն են կանգնած, իսկ թուրքերը, ադրբեջանցիները և այլազգի վարորդներն անարգել անցնում են սահմանը:

Վրացական կողմում նաև վճարներն են ավելացել, քսան օր և ավելի, եթե մեքենան կանգնում է իրենց տարածքում, նաև տուգանում են՝ անկախ նրանից, թե որն է կանգնած լինելու պատճառը»:

Մարիամ Նալբանդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular