ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են սպառազինությունների վերահսկման հարցերը. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՊՀ երկրների Համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները երեկ Մինսկում քննարկել են սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զենքի տարածման հարցերը: Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
 
«Խորհրդակցություններն անցել են կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում։ Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում սպառազինությունների վերահսկման, զինաթափման ու չտարածման հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ միջուկային զինաթափման խնդրի, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման, քիմիական զենքի արգելման, կենսաբանական անվտանգության, ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական չափման ու Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ», - տեղեկացրել են դիվանագիտական գերատեսչությունից:
Նշվում է, որ շ«խորհրդատվությունները թույլ են տվել առարկայորեն ստուգել սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները:

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են անվտանգության երաշխիքների խնդիրները։ Հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների պատրաստակամությունը շարունակելու իրենց գործողությունները կայուն խաղաղության ապահովման ու միջազգային անվտանգության ամրապնդման համար:

Խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում 2022 թվականի դեկտեմբերին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular