ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են սպառազինությունների վերահսկման հարցերը. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՊՀ երկրների Համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները երեկ Մինսկում քննարկել են սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զենքի տարածման հարցերը: Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Խորհրդակցություններն անցել են կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում։ Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում սպառազինությունների վերահսկման, զինաթափման ու չտարածման հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ միջուկային զինաթափման խնդրի, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման, քիմիական զենքի արգելման, կենսաբանական անվտանգության, ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական չափման ու Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ», - տեղեկացրել են դիվանագիտական գերատեսչությունից:
Նշվում է, որ շ«խորհրդատվությունները թույլ են տվել առարկայորեն ստուգել սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները:
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են անվտանգության երաշխիքների խնդիրները։ Հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների պատրաստակամությունը շարունակելու իրենց գործողությունները կայուն խաղաղության ապահովման ու միջազգային անվտանգության ամրապնդման համար:
Խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում 2022 թվականի դեկտեմբերին։