ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ մեր երկիր եկած ռուսաստանցիները մեկնեն, այս աճի գործոնը կորցնելու ենք. տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընթացիկ տնտեսական վիճակը համարում է լավատեսական. չնայած գլոբալ տնտեսական վիճակը լարված է, կանխատեսումները՝ հոռետեսական, սակայն վարչապետի հանձնարարականն է՝ կենտրոնանալ բյուջեի կատարման, հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա՝ ապահովելու 7-տոկոսանոց տնտեսական աճ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ այդ 7 տոկոս տնտեսական աճի բացատրությունը, հիմքերը չկան.

«Սա, ըստ էության, կառավարության համար բարի ցանկություն է, որ իրենց առջև դրել են, ինչը նաև պետք է դրական սպասումներ առաջացնի տնտեսության մեջ: Ռուս-ուկրաինական հակամարտությունը ցնցումներ առաջացրեց համաշխարհային շուկայում, բնականաբար դրանք նաև մեզ հասան, միջազգային մի շարք կազմակերպություններ վերանայեցին Ռուսաստանի, տարածաշրջանի և, առհասարակ, համաշխարհային տնտեսության աճի դինամիկան: Դա նշանակում է, որ հատկապես Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 22 թվականի համար գնահատեցին 1.5-3տոկոսի շրջանակներում՝ մոտ 2-3 անգամ նվազեցնելով իրենց կանխատեսումը:

Նույնիսկ Կենտրոնական բանկը համաձայնեց նրանց հետ՝ կանխատեսելով 1.6 տոկոս: Այդ ամենը, ըստ էության, մարտ-ապրիլ ամիսներին ցուցանիշներն էին հուշում, քանի որ մարտին մենք ունեցանք տնտեսական աճի դանդաղում, արտահանման անկում և այլն, այդ կանխատեսումները տանում էին դեպի 1-2 տոկոսի չափով տնտեսական աճ: Ավելին ասեմ՝ Կառավարությունն իր ներքին փաստաթղթերով 3.7 էր նախատեսել 7-ի փոխարեն»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ ապրիլի ցուցանիշը, որը 7.8 տոկոսով բարձր է նախորդ տարվա ապրիլի նկատմամբ, Կառավարությանը հույսեր տվեց, որ իրենց կանխատեսած 3.7-ից արդյունքը բարձր է լինելու.

«Այսինքն՝ չնայած չեն հայտարարում, իրենք 7 տոկոսի մասին չեն խոսում, այլ 3.7-ի: Բայց եթե ուշադրություն ենք դարձնում, այդ ցուցանիշները պայմանավորված են ծառայության, շինարարության և առևտրի ոլորտներով և հիմնականում կապված են ռուսաստանցիների ներհոսքով, ովքեր պահանջարկ են առաջացրել հանրային սննդի, անշարժ գույքի և այլ ոլորտներում: Բայց երբ նրանք վերադառնան իրենց կամ այլ երկիր, այս աճի գործոնը կորցնելու ենք»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular