ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «ոչ մեկի վրա չի հարձակվել»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «ոչ մեկի վրա չի հարձակվել» Ուկրաինայում, մինչդեռ ուկրաինական ռեժիմը «հարձակվում է խաղաղ բնակչության և քաղաքների վրա»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել։ Նրանք հարձակվեցին Ուկրաինայում ռուսների վրա»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը «այլ ելք չուներ», ինչի մասին երկրի իշխանությունները «բազմիցս բացատրել են»։

«Հիմա, ձեր արևմտյան զենքերով, ուկրաինական ռեժիմը հարձակվում է խաղաղ բնակիչների վրա, քաղաքների վրա, ինչպես դա արեցին 2014 թվականին, երբ իշխանության եկան պուտչիստները, երբ նրանք օդանավից ռմբակոծեցին Լուգանսկի կենտրոնը, երբ Օդեսայում այրեցին 50 մարդու»,- հավելել է Լավրովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular