Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «ոչ մեկի վրա չի հարձակվել»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «ոչ մեկի վրա չի հարձակվել» Ուկրաինայում, մինչդեռ ուկրաինական ռեժիմը «հարձակվում է խաղաղ բնակչության և քաղաքների վրա»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել։ Նրանք հարձակվեցին Ուկրաինայում ռուսների վրա»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը «այլ ելք չուներ», ինչի մասին երկրի իշխանությունները «բազմիցս բացատրել են»։
«Հիմա, ձեր արևմտյան զենքերով, ուկրաինական ռեժիմը հարձակվում է խաղաղ բնակիչների վրա, քաղաքների վրա, ինչպես դա արեցին 2014 թվականին, երբ իշխանության եկան պուտչիստները, երբ նրանք օդանավից ռմբակոծեցին Լուգանսկի կենտրոնը, երբ Օդեսայում այրեցին 50 մարդու»,- հավելել է Լավրովը: