ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինային երկար ճանապարհ Է սպասում ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ ստանալու համար. Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԲՖՄ-ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, որը վերաբերում է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի հնարավորությանը։

«Դա երկար ճանապարհ է, բայց հույսի շող կա»,- պատասխանել է նա:

Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը կրկին նշել է, որ Ուկրաինան «եվրոպական ընտանիքի» մի մաս է:

Մոլդովան կարող է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ, հայտարարել է Մակրոնը:

«Մոլդովան կարող է դառնալ թեկնածու»,- ասել է նա:

Ինչպես սպասվում է, Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին կհայտարարի Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու պետությունների կարգավիճակի հայտերի վերաբերյալ եզրակացությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular