Ուկրաինային երկար ճանապարհ Է սպասում ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ ստանալու համար. Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԲՖՄ-ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, որը վերաբերում է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի հնարավորությանը։
«Դա երկար ճանապարհ է, բայց հույսի շող կա»,- պատասխանել է նա:
Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը կրկին նշել է, որ Ուկրաինան «եվրոպական ընտանիքի» մի մաս է:
Մոլդովան կարող է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ, հայտարարել է Մակրոնը:
«Մոլդովան կարող է դառնալ թեկնածու»,- ասել է նա:
Ինչպես սպասվում է, Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին կհայտարարի Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու պետությունների կարգավիճակի հայտերի վերաբերյալ եզրակացությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: