ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանում առաջին անգամ կկայանա «Շնորհակալություն, Մայր Հող» փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս տարի հուլիսի 9-10-ը Նոյեմբերյանի սարերում կկայանա «Շնորհակալություն, Մայր Հող» փառատոնը: 

Փառատոնի կազմակերպիչը կիթառահարուհի Կարինե Ալեքսանյանն է.

«Արդեն մի քանի տարի է՝ իմ մեջ ընթանում են խմորումներ, որոնք հանգեցրին «Շնորհակալություն, Մայր Հող» տոնի ստեղծմանը։ Այն ունի հարուստ, գեղեցիկ ու բազմաշերտ բովանդակություն, որի հիմքում մայր հողը վերաարժևորելն ու շենացնելն է։

Տոնի շրջանակներում ձուլվելու են հաճելին ու օգտակարը, գեղեցիկն ու իմաստալիցը, ավանդականն ու ժամանակակիցը: Այն մեր մեջ ձևավորելու է նոր մշակույթ ու կենսակերպ, որը բոլոր առումներով ավելի լավն է դարձնելու մեզ և մեր միջավայրը»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Կարինեն:
 
Երկու օրվա ընթացքում փառատոնի մասնակիցները Սրբասարում սեփական ձեռքերով ուրց հավաքելու, թերթերուկ թխելու, տարբեր վարպետաց դասերի մասնակցելու հնարավորություն կունենան, այս ամենը՝ համեմված կիթառով, շվիով, էկոսնունդով և, իհարկե, լավ տրամադրությամբ.

«Քանի որ Փառատոնը կազմակերպվում է առաջին անգամ, այն ունի աջակցության կարիք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ գաղափարը մեծ հավանության է արժանացել բոլորի կողմից և արդեն իրենց օգնությունն են առաջարկել մի շարք ընկերություններ ու անհատներ։ Շնորհակալ եմ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին՝ գաղափարին հավատալու և իրագործմանը նպաստելու համար։ Սակայն մենք դեռ ունենք աջակցության կարիք և ուրախ ու շնորհակալ կլինենք, եթե նման ցանկություն լինի մեր հայրենակից գործարարների և անհատների կողմից»:

Հավելենք, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 5֊ը ամրագրել տեղերը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular