Նոյեմբերյանում առաջին անգամ կկայանա «Շնորհակալություն, Մայր Հող» փառատոնը
ՄՇԱԿՈՒՅԹԱյս տարի հուլիսի 9-10-ը Նոյեմբերյանի սարերում կկայանա «Շնորհակալություն, Մայր Հող» փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչը կիթառահարուհի Կարինե Ալեքսանյանն է.
«Քանի որ Փառատոնը կազմակերպվում է առաջին անգամ, այն ունի աջակցության կարիք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ գաղափարը մեծ հավանության է արժանացել բոլորի կողմից և արդեն իրենց օգնությունն են առաջարկել մի շարք ընկերություններ ու անհատներ։ Շնորհակալ եմ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին՝ գաղափարին հավատալու և իրագործմանը նպաստելու համար։ Սակայն մենք դեռ ունենք աջակցության կարիք և ուրախ ու շնորհակալ կլինենք, եթե նման ցանկություն լինի մեր հայրենակից գործարարների և անհատների կողմից»:
Հավելենք, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 5֊ը ամրագրել տեղերը:
Մարիամ Նալբանդյան