ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերը Ծիծեռնակաբերդում շատ ակնհայտ ցույց տվեցին իրական ապագան. Արման Աբովյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ համացանցում հայտնվել էր «Գորշ գայլերի» համակիր մի թուրք բլոգերի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է նա, Ծիծեռնակաբերդում գտնվելով, ձեռքով «Գորշ գայլերի» նշանը ցույց տալիս ու թուրքերեն ինչ-որ բաներ ասում, ծաղրում էր Հայոց Ցեղասպանությունը, ասում է, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»: Մինչև այս պահը ԱԱԾ-ից և Դատախազությունից ոչ մի արձագանք չի եղել:
 
Քաղաքական գործիչ, վերլուծաբան Արման Աբովյանի խոսքով՝ այսօր մենք ունենք այն, ինչ իշխանություններն անվանում են «խաղաղության դարաշրջան».
 
«Թուրքերը Հայաստանում՝ Ծիծեռնակաբերդում, շատ ակնհայտ ցույց տվեցին այն իրական ապագան, որը սպասվում է: Միանշանակ, պետք էր այդ մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ու միջազգային հետախուզում հայտարարել՝ նվազագույնը ատելության խոսքի և ռասիզմի համար: Սակայն, հաշվի առնելով իշխանության որդեգրած թրքահաճո քաղաքականությունը, պատկերն այսպիսին է: Սա իմ անձնական կարծիքն է, բայց հուսանք, որ գոնե այս պարագայում ինչ-որ գործողություններ կկատարվեն»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանը:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular