ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան Արևմուտքի կողմից զիջումների պատրաստակամություն չի տեսնում. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Կրեմլում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի կողմից զիջումների պատրաստակամություն չեն տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Ոչ, չեն տեսնում», - ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում փոփոխություններ տեսնո՞ւմ են ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշման մեջ:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի ծրագրեր առայժմ չկան:
«Ինչ վերաբերում է Լավրովի և Բլինկինի հնարավոր խոսակցությանը, ապա խնդրում եմ ձեզ դիմել իմ գործընկեր Մարիա Զախարովային», - ասել է Պեսկովը:
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 156-րդ օրը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular