Մոսկվան Արևմուտքի կողմից զիջումների պատրաստակամություն չի տեսնում. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Կրեմլում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի կողմից զիջումների պատրաստակամություն չեն տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, չեն տեսնում», - ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում փոփոխություններ տեսնո՞ւմ են ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշման մեջ:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի ծրագրեր առայժմ չկան:
«Ինչ վերաբերում է Լավրովի և Բլինկինի հնարավոր խոսակցությանը, ապա խնդրում եմ ձեզ դիմել իմ գործընկեր Մարիա Զախարովային», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 156-րդ օրը։