ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել ՌԴ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում որոշել են համատեղ մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, ընդառաջել միմյանց տնտեսության և էներգետիկայի ոլորտներում և քայլեր ձեռնարկել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքական գործիչների համատեղ հայտարարությանը։

«Երկու երկրների ղեկավարները ծավալուն խորհրդակցություններ են անցկացրել ռուս-թուրքական հարաբերությունների երկկողմ օրակարգի շուրջ և պայմանավորվել են հետևյալի վերաբերյալ․ հավասարակշռության հիմքով մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ու հասնել դրված նպատակներին և ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին տնտեսության և էներգետիկայի ոլորտներում»,- ասված է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ կողմերը պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկար ժամանակ երկու երկրների օրակարգում մնացած հարցերի շուրջ համագործակցությունը մեծացնելու համար։ Խոսքը, մասնավորապես, տրանսպորտի, առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, զբոսաշրջության ու շինարարության ոլորտների մասին է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular