ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խերսոնում հետ են մղել Ուկրաինայի հերթական հրթիռային հարձակումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են Ուկրաինայի կողմից Խերսոնի մարզը հրթիռակոծելու հերթական փորձը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
 
«Հարձակումը հետ է մղվել։ Աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը», - ասել է նա։
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան հատվածը։ Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել։
 
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 168-րդ օրը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular