Խերսոնում հետ են մղել Ուկրաինայի հերթական հրթիռային հարձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են Ուկրաինայի կողմից Խերսոնի մարզը հրթիռակոծելու հերթական փորձը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«Հարձակումը հետ է մղվել։ Աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը», - ասել է նա։
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան հատվածը։ Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 168-րդ օրը։