ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհն Իդլիբի նահանգի արևելքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիական բանակի մարտիկներն օգոստոսի 10-ին դիմագրավել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հարձակումն Իդլիբի ահանգի արեւելքում:

Ինչպես հաղորդել է SANA գործակալությունը, 25 օտարերկրացի վարձկաններից բաղկացած հրոսակախումբը փորձել է Նեյրաբի շրջանից անցնել Ջուբաս ավան, որտեղ գտնվում է կռավարական ուժերի ճամբարը:

«Սիրիացի զինծառայողները մարտի են բռնվել ահաբեկիչների դեմ եւ կորուստներ հասցրել նրանց,- նշում է գործակալությունը:- Հակառակորդը նահանջել է եւ այլեւս չի փորձել գրոհել»: ՍԱՆԱ-ն նշում է, որ գրոհայինների զինված հարձակումներն զգալիորեն հաճախացել են Սիրիայի հյուսիս – արեւմուտքում:

Օգոստոսի 8-ին սիրիական զորքերի եւ ընդդիմության զինված կազմավորումների շփման գծում, որոնց աջակցում է Թուրքիան, սպանվել է երեք ահաբեկիչ:

Հուլիսի 26-ին սիրիական բանակի հրետանին ի պատասխան հակառակորդի սադրանքի հարվածներ է հասցրել թուրքամետ ուժերին Դեյր Սեմանի շրջանում եւ Աազազ սահմանամերձ քաղաքի շրջակայքում, ինչպես նաեւ Ջեբել Աքրադ եւ Ջեբել Քաբբանի լեռնային տեղանքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular