Սիրիական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհն Իդլիբի նահանգի արևելքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակի մարտիկներն օգոստոսի 10-ին դիմագրավել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հարձակումն Իդլիբի ահանգի արեւելքում:
Ինչպես հաղորդել է SANA գործակալությունը, 25 օտարերկրացի վարձկաններից բաղկացած հրոսակախումբը փորձել է Նեյրաբի շրջանից անցնել Ջուբաս ավան, որտեղ գտնվում է կռավարական ուժերի ճամբարը:
«Սիրիացի զինծառայողները մարտի են բռնվել ահաբեկիչների դեմ եւ կորուստներ հասցրել նրանց,- նշում է գործակալությունը:- Հակառակորդը նահանջել է եւ այլեւս չի փորձել գրոհել»: ՍԱՆԱ-ն նշում է, որ գրոհայինների զինված հարձակումներն զգալիորեն հաճախացել են Սիրիայի հյուսիս – արեւմուտքում:
Օգոստոսի 8-ին սիրիական զորքերի եւ ընդդիմության զինված կազմավորումների շփման գծում, որոնց աջակցում է Թուրքիան, սպանվել է երեք ահաբեկիչ:
Հուլիսի 26-ին սիրիական բանակի հրետանին ի պատասխան հակառակորդի սադրանքի հարվածներ է հասցրել թուրքամետ ուժերին Դեյր Սեմանի շրջանում եւ Աազազ սահմանամերձ քաղաքի շրջակայքում, ինչպես նաեւ Ջեբել Աքրադ եւ Ջեբել Քաբբանի լեռնային տեղանքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: