ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թայվանը խոցել է Չինաստանի բանակի անօդաչուն. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թայվանի զինվորականները Կինմեն կղզու երկնքում խոցել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին հայտնում է Reuters-ը։

Օգոստոսի սկզբից Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը մի շարք զորավարժություններ է անցկացրել իր ափի երկայնքով՝ Թայվանի նեղուցում աճող լարվածության ֆոնին, որը պայմանավորված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի օգոստոսի 2-3-ը Թայպեյ կատարած այցով: Չինաստանի զինված ուժերը լայնածավալ ռազմական հրթիռային զորավարժություններ են անցկացրել նաև Թայվանի շրջակայքի վեց շրջաններում։

Օգոստոսի 14-15-ը Թայվան ամերիկացի օրենսդիրների պատվիրակության այցին Չինաստանն արձագանքել է նաև Հարավային Չինաստանի, Դեղին և Արևելաչինական ծովերի տարբեր ջրային տարածքներում մի շարք վարժանքներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular