Թայվանը խոցել է Չինաստանի բանակի անօդաչուն. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանի զինվորականները Կինմեն կղզու երկնքում խոցել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Այս մասին հայտնում է Reuters-ը։
Օգոստոսի սկզբից Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը մի շարք զորավարժություններ է անցկացրել իր ափի երկայնքով՝ Թայվանի նեղուցում աճող լարվածության ֆոնին, որը պայմանավորված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի օգոստոսի 2-3-ը Թայպեյ կատարած այցով: Չինաստանի զինված ուժերը լայնածավալ ռազմական հրթիռային զորավարժություններ են անցկացրել նաև Թայվանի շրջակայքի վեց շրջաններում։
Օգոստոսի 14-15-ը Թայվան ամերիկացի օրենսդիրների պատվիրակության այցին Չինաստանն արձագանքել է նաև Հարավային Չինաստանի, Դեղին և Արևելաչինական ծովերի տարբեր ջրային տարածքներում մի շարք վարժանքներով։