ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգիայի հատուկ ծառայությունները չեն բացառում Ռամադանի ընթացքում Բրյուսելում ահաբեկչությունների հնարավորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելգիայի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, որոնց համաձայն Բրյուսելում հնարավոր են ահաբեկչություններ մուսուլմանական պահքի՝ Ռամադանի ընթացքում, որն արդեն սկսվել է, հայտնում է Laatste Nieuws–ը:

Թերթի տեղեկություններով Բելգիայի մայրաքաղաքի հասարակական վայրերում հերթապահող ոստիկաններին ու զինվորականներին արդեն կարգադրել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավաքական դիտումների վայրերում, նաեւ հոսպիտալներում ու դպրոցներում:

Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն էր որոտացել: Երրորդ պայթյունը ավելի ուշ է եղել՝ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչությունների հետեւանքով 32 մարդ էր զոհվել ու ավելի քան 300-ը վիրավորվել: Հարձակման համար պատասխանատվություն էր ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular