ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաց բերողին» տեղափոխում են Հատուկ քննչական ծառայություն

ԻՐԱՎՈՒՆՔ

ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին, որը ձերբակալվել էր օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին, տեղափոխում են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արթուրի եղբայրը` Արսեն Սարգսյանը:

Արսենի խոսքով` Արմավիրի մարզի Բյուրավան գյուղի իրենց բնակարան են այցելել ոստիկանության 6-րդ վարչության 9 աշխատակիցներ, որոնցից մեկն է համազգեստով եղել: «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը նույնպես կարողացել է զրուցել «Հետք»-ի լրագրողի հետ և ասել, որ իրեն ձերբակալում են: Եղբայրը, սակայն, տեղեկացրել է, որ Արթուրին տեղափոխել են առանց ձեռնաշղթաների:

Արթուր Սարգսյանի փաստաբանը` Տիգրան Եգորյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել` իր պաշտպանյալին ձերբակալել են, թե բերման ենթարկել: Նա տեղեկացրեց, որ գնում է Հատուկ քննչական ծառայություն, որից հետո կկարողանա մանրամասներ հաղորդել:

Արսեն Սարգսյանը նշեց նաև, որ մի քանի օր առաջ նույնպես գյուղ են այցելել ոստիկաններ, որոնք ներկայացել են որպես թաղայիններ և հարցուփորձ արել Արթուր Սարգսյանի մասին:

Դեպքի մասին հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular