ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանական դիետա, որը նախատեսում է 13 օրում նիհարել 7 կգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Գերմանական դիետան լայն տարածում ունի իր երկրում: Այն դասվում է «արագ նիհարելու» դիետաների խմբին: Այս ավանդույթին հետևում են շատ գերմանուհիներ, որոնց թվում եղել է Մենրլեն Դիտրիխը:


Այս դիետան հատուկ կազմված է եղել գերմանացի դիտոլոգի կողմից գեր կանանց համար: Այն  նախատեսում է 13 օրում նիհարել 7 կգ:


Գերմանական դիետան բավականին մատչելի և թեթև դիետա է: Այն ստիպում է  օրվա մեջ որոշակի ժամանակ թեթև քաղց զգալ: Այս դիետան ընտրելիս պետք է քայլ առ քայլ կատարեք գրված ցուցումները` առանց ճաշատեսակների ցանկը և հերթականությունը փոխելու: Սննդի ընդունման ժամանակ կարելի է հանքային ջուր խմել:


Այս դիետան կատարելուց հետո դուք կզգաք առույգություն և  էներգիայի մեծ հոսք դեպի ձեր օրգանիզմ, գրում է zdravnica.net-ը:

Այսպիսով՝ 

Օր 1-ին

Նախաճաշ: 1 բաժակ սև սուրճ կամ թեյ և փոքրիկ  չորահաց,
Ճաշ: Լավ եփած 2 ձու, 80գ. սպանախ, համեմված մի քիչ ձեթով, և  լոլիկ,
Ընթրիք: Կոտլետ, 150 գրամ աղցան (լոլիկից  և մանր կտրտված կանաչ սոխից , համեմված ձեթով), 

Օր 2-րդ

Նախաճաշ: 1 բաժակ սև սուրճ կամ թեյ և փոքրիկ  չորահաց,
Ճաշ : 200 գրամ աղցան , ( մանր կտրտած կաղամբով և  լոլիկով, համեմված մի քիչ ձեթով), ապա նարինջ կամ մի քանի հատ  սալոր,
Ընթրիք: Լավ եփած 2 ձու ,  200 գրամ եփված միս, 80 գրամ կանաչ աղցան,

 Օր 3-րդ

Նախաճաշ: 1 բաժակ սև սուրճ կամ թեյ,
Ճաշ: Լավ եփած 1 ձու, 200 գրամ եփված գազար՝ համեմված ձեթով և 100 գրամ պանիր,
Ընթրիք: 250 գրամ խնձորի, բանանի, տանձի կամ մանդարինի  աղցան, 

Օր 4-րդ

Նախաճաշ: 1 բաժակ բնական խնձորի հյութ,
Ճաշ: 250 գրամ տապակած կամ շոգեխաշած ձուկ, լոլիկ և խնձոր,
Ընթրիք:  Մսով կոտլետ, 150 գրամ կանաչու աղցան համեմված ձիթապտղի յուղով և կիտրոնի հյութով,

 Օր 5-րդ

Նախաճաշ: 1 բաժակ գազարի բնական  հյութ,
Ճաշ: 200 գրամ տապակած հավի միս, 100 գրամ կանաչ աղցան,
Ընթրիք: Լավ եփած 2 ձու, փոքր քանակությամբ  կտրտված գազար` համեմված ձիթապտղի յուղով 

 Օր 6-րդ

Նախաճաշ: 1 բաժակ ոչ շատ քաղցր թեյ և մի փոքր չորահաց,
Ճաշ: 200 գրամ տապակած միս, 150 գրամ կտրտված կաղամբ համեմված լիմոնի հյութով,
Ընթրիք: 100 գրամ քերած գազար `համեմված ձիթապտղի յուղով, և 150 գրամ պանիր,

 Օր 7-րդ

Նախաճաշ: 1 բաժակ ոչ շատ քաղցր թեյ և մի փոքր չորահաց,
Ճաշ: 200 գրամ տապակած կամ շոգեխաշած հավի միս,
Ընթրիք: 300 գրամ  ձեր սիրելի մրգերից( խնձոր, տանձ, նարինջ և այլն)

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular