Գերմանական դիետա, որը նախատեսում է 13 օրում նիհարել 7 կգ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Այս դիետան հատուկ կազմված է եղել գերմանացի դիտոլոգի կողմից գեր կանանց համար: Այն նախատեսում է 13 օրում նիհարել 7 կգ:
Գերմանական դիետան բավականին մատչելի և թեթև դիետա է: Այն ստիպում է օրվա մեջ որոշակի ժամանակ թեթև քաղց զգալ: Այս դիետան ընտրելիս պետք է քայլ առ քայլ կատարեք գրված ցուցումները` առանց ճաշատեսակների ցանկը և հերթականությունը փոխելու: Սննդի ընդունման ժամանակ կարելի է հանքային ջուր խմել:
Այս դիետան կատարելուց հետո դուք կզգաք առույգություն և էներգիայի մեծ հոսք դեպի ձեր օրգանիզմ, գրում է zdravnica.net-ը:
Այսպիսով՝
Օր 1-ին
Նախաճաշ: 1 բաժակ սև սուրճ կամ թեյ և փոքրիկ չորահաց,
Ճաշ: Լավ եփած 2 ձու, 80գ. սպանախ, համեմված մի քիչ ձեթով, և լոլիկ,
Ընթրիք: Կոտլետ, 150 գրամ աղցան (լոլիկից և մանր կտրտված կանաչ սոխից , համեմված ձեթով),
Օր 2-րդ
Նախաճաշ: 1 բաժակ սև սուրճ կամ թեյ և փոքրիկ չորահաց,
Ճաշ : 200 գրամ աղցան , ( մանր կտրտած կաղամբով և լոլիկով, համեմված մի քիչ ձեթով), ապա նարինջ կամ մի քանի հատ սալոր,
Ընթրիք: Լավ եփած 2 ձու , 200 գրամ եփված միս, 80 գրամ կանաչ աղցան,
Օր 3-րդ
Նախաճաշ: 1 բաժակ սև սուրճ կամ թեյ,
Ճաշ: Լավ եփած 1 ձու, 200 գրամ եփված գազար՝ համեմված ձեթով և 100 գրամ պանիր,
Ընթրիք: 250 գրամ խնձորի, բանանի, տանձի կամ մանդարինի աղցան,
Օր 4-րդ
Նախաճաշ: 1 բաժակ բնական խնձորի հյութ,
Ճաշ: 250 գրամ տապակած կամ շոգեխաշած ձուկ, լոլիկ և խնձոր,
Ընթրիք: Մսով կոտլետ, 150 գրամ կանաչու աղցան համեմված ձիթապտղի յուղով և կիտրոնի հյութով,
Օր 5-րդ
Նախաճաշ: 1 բաժակ գազարի բնական հյութ,
Ճաշ: 200 գրամ տապակած հավի միս, 100 գրամ կանաչ աղցան,
Ընթրիք: Լավ եփած 2 ձու, փոքր քանակությամբ կտրտված գազար` համեմված ձիթապտղի յուղով
Օր 6-րդ
Նախաճաշ: 1 բաժակ ոչ շատ քաղցր թեյ և մի փոքր չորահաց,
Ճաշ: 200 գրամ տապակած միս, 150 գրամ կտրտված կաղամբ համեմված լիմոնի հյութով,
Ընթրիք: 100 գրամ քերած գազար `համեմված ձիթապտղի յուղով, և 150 գրամ պանիր,
Օր 7-րդ
Նախաճաշ: 1 բաժակ ոչ շատ քաղցր թեյ և մի փոքր չորահաց,
Ճաշ: 200 գրամ տապակած կամ շոգեխաշած հավի միս,
Ընթրիք: 300 գրամ ձեր սիրելի մրգերից( խնձոր, տանձ, նարինջ և այլն)