ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Փաշինյանի հետ կհանդիպի մեկ պայմանով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, սակայն Թուրքիայի նախագահը կարող է վերջին պահին մտքափոխվել և չհանդիպել Նիկոլ Փաշինյանին:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Էրդողանը փոխանցել է, թե կհանդիպի Փաշինյանի հետ միայն այն դեպքում, երբ քառակողմ հանդիպումից հետո Ալիևը հայտնի, թե Փաշինյանը համաձայնվել է ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Թուրքիան նախապայման է դրել, թե որ դեպքում կարող է կայանալ հանդիպումը։ Էրդողանը նաև շփում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ՝ պարզելու ՌԴ կարմիր գծերը։

Թուրքական կողմը հասկացրել է, թե Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ, մտադիր է նույնիսկ գցել ռուսական կողմին, սակայն Թուրքիայի իշխանությունները մտադիր են պաշտպանել նաև ռուսական շահը Փաշինյանի հետ շփումներում։

Արամ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular