Էրդողանը Փաշինյանի հետ կհանդիպի մեկ պայմանով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, սակայն Թուրքիայի նախագահը կարող է վերջին պահին մտքափոխվել և չհանդիպել Նիկոլ Փաշինյանին:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Էրդողանը փոխանցել է, թե կհանդիպի Փաշինյանի հետ միայն այն դեպքում, երբ քառակողմ հանդիպումից հետո Ալիևը հայտնի, թե Փաշինյանը համաձայնվել է ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Թուրքիան նախապայման է դրել, թե որ դեպքում կարող է կայանալ հանդիպումը։ Էրդողանը նաև շփում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ՝ պարզելու ՌԴ կարմիր գծերը։
Թուրքական կողմը հասկացրել է, թե Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ, մտադիր է նույնիսկ գցել ռուսական կողմին, սակայն Թուրքիայի իշխանությունները մտադիր են պաշտպանել նաև ռուսական շահը Փաշինյանի հետ շփումներում։
Արամ Զաքարյան