ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Սոլոննիկովը Հայաստանի համար ուկրաինական սցենար է կանխատեսել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Osnmedia.ru–ն գրում է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համաձայնություն չկա Երևանի դեմ Բաքվի ագրեսիայի վերաբերյալ։ Հայաստանը չստորագրեց ՀԱՊԿ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հետ կապված Երևանին օգնության մասին որոշման նախագիծը։


Ժամանակակից պետական ​​զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովը։


«Երևանում տեղի ունեցածը համաշխարհային միջազգային գործընթացների արտացոլումն է։ Միջազգային ճգնաժամը, կամ գլոբալ կայունության ճգնաժամը արտացոլված է նաև Հարավային Կովկասի իրավիճակում: Սա փոքր հակամարտություն չէ, սա անկայունության նոր վեկտոր է, որը գրավում է համաշխարհային հանրությանը։ Միևնույն ժամանակ, անկայունությունն է աճում  Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի հետ սահմանին, Բելգրադի և Պրիշտինայի միջև, Չինաստանի և Թայվանի միջև բարդ իրավիճակ է, ուկրաինական հակամարտությունն էլ դեռ կա։ Բորբոքվում է ևս մեկ հակամարտություն Հարավային Կովկասում, որը հրահրում են նրանք, ովքեր ցանկանում են կյանքի կոչել աշխարհի փլուզման սցենարը», ասել է նա: Փորձագետը Հարավային Կովկասում հակամարտությունը բեմականացված է անվանել։ «Ահա այդ խաղը՝ նախ հանրահավաքներ, հետո Նիկոլ Փաշինյանը խզում է արդեն իսկ կնքված համաձայնագիրը՝ ԶԼՄ-ներում ՀԱՊԿ-ի անարդյունավետության պատկեր ստեղծելու համար։ Իրավիճակը նման է ուկրաինական սցենարին՝ մարդկանց դուրս բերել փողոց, մերժել հին որոշումները, ընդունել նորերը, որոնք ղեկավարությունը կայացնում է փողոցի ճնշման տակ», ասել է փեորձագետը։


Եթե ​​խնդիր դրվի Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից և դուրս բերել Ռուսաստանի հետ գործընկերությունից, պարզաբանել է Սոլոննիկովը, դա ևս տեղի կունենա։ Սակայն կարևոր է այն, որ վաղը Հայաստանը չդառնա այսօրվա Ուկրաինա, ասել է փորձագետը։ «Հայաստանի համար այս պահին անշահավետ է ՀԱՊԿ-ից դուրս գալը, Փաշինյանըպետք է չվտանգի Հայաստանի ապագան»,- ասել է Դմիտրի Սոլոննիկովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular