«Քաղաքագետ Սոլոննիկովը Հայաստանի համար ուկրաինական սցենար է կանխատեսել»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐOsnmedia.ru–ն գրում է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համաձայնություն չկա Երևանի դեմ Բաքվի ագրեսիայի վերաբերյալ։ Հայաստանը չստորագրեց ՀԱՊԿ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հետ կապված Երևանին օգնության մասին որոշման նախագիծը։
Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովը։
«Երևանում տեղի ունեցածը համաշխարհային միջազգային գործընթացների արտացոլումն է։ Միջազգային ճգնաժամը, կամ գլոբալ կայունության ճգնաժամը արտացոլված է նաև Հարավային Կովկասի իրավիճակում: Սա փոքր հակամարտություն չէ, սա անկայունության նոր վեկտոր է, որը գրավում է համաշխարհային հանրությանը։ Միևնույն ժամանակ, անկայունությունն է աճում Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի հետ սահմանին, Բելգրադի և Պրիշտինայի միջև, Չինաստանի և Թայվանի միջև բարդ իրավիճակ է, ուկրաինական հակամարտությունն էլ դեռ կա։ Բորբոքվում է ևս մեկ հակամարտություն Հարավային Կովկասում, որը հրահրում են նրանք, ովքեր ցանկանում են կյանքի կոչել աշխարհի փլուզման սցենարը», ասել է նա: Փորձագետը Հարավային Կովկասում հակամարտությունը բեմականացված է անվանել։ «Ահա այդ խաղը՝ նախ հանրահավաքներ, հետո Նիկոլ Փաշինյանը խզում է արդեն իսկ կնքված համաձայնագիրը՝ ԶԼՄ-ներում ՀԱՊԿ-ի անարդյունավետության պատկեր ստեղծելու համար։ Իրավիճակը նման է ուկրաինական սցենարին՝ մարդկանց դուրս բերել փողոց, մերժել հին որոշումները, ընդունել նորերը, որոնք ղեկավարությունը կայացնում է փողոցի ճնշման տակ», ասել է փեորձագետը։
Եթե խնդիր դրվի Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից և դուրս բերել Ռուսաստանի հետ գործընկերությունից, պարզաբանել է Սոլոննիկովը, դա ևս տեղի կունենա։ Սակայն կարևոր է այն, որ վաղը Հայաստանը չդառնա այսօրվա Ուկրաինա, ասել է փորձագետը։ «Հայաստանի համար այս պահին անշահավետ է ՀԱՊԿ-ից դուրս գալը, Փաշինյանըպետք է չվտանգի Հայաստանի ապագան»,- ասել է Դմիտրի Սոլոննիկովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը