ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ երկրների խումբը կոչ է արել ՌԴ-ից նավթի գների սահմանաչափը նվազեցնել մինչեւ 51,45 դոլար մեկ բարելի դիմաց. Bloomberg

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էստոնիան, Լիտվան եւ Լեհաստանն առաջարկել են ռուսական նավթի գների շեմը 60 դոլարից հասցնել 51,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Bloomberg-ը:

Այս երկրները պահանջում են, որ շեմը սահմանվի շուկայական գներից ցածր՝ 5 տոկոսի մակարդակում։ 

Ինչպես սպասվում է, մարտի 15-ին Եվրամիության երկրների ներկայացուցիչները կսկսեն քննարկել Ռուսաստանից նավթի գների շեմի վերանայման հարցը:

 

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ Ռուսաստանը նավթի 75 տոկոսը վաճառում է առանց արեւմտյան ծառայությունների միջնորդության:

Հայտնի է դարձել, որ Նյու Դելին պարտավորություններ չունի G7-ի, Եվրամիության եւ Ավստրալիայի կողմից սահմանված սահմանափակումից ցածր ռուսական նավթ գնելու վերաբերյալ, քանի որ երկիրը պաշտոնապես չի միացել սահմանափակմանը:

Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանը ոչ մի համաձայնագիր չի ստորագրել արեւմտյան երկրների հետ ռուսական նավթի սահմանային գնի ներդրմանը միանալու վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular