ԵՄ երկրների խումբը կոչ է արել ՌԴ-ից նավթի գների սահմանաչափը նվազեցնել մինչեւ 51,45 դոլար մեկ բարելի դիմաց. Bloomberg
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԷստոնիան, Լիտվան եւ Լեհաստանն առաջարկել են ռուսական նավթի գների շեմը 60 դոլարից հասցնել 51,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Bloomberg-ը:
Այս երկրները պահանջում են, որ շեմը սահմանվի շուկայական գներից ցածր՝ 5 տոկոսի մակարդակում։
Ինչպես սպասվում է, մարտի 15-ին Եվրամիության երկրների ներկայացուցիչները կսկսեն քննարկել Ռուսաստանից նավթի գների շեմի վերանայման հարցը:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ Ռուսաստանը նավթի 75 տոկոսը վաճառում է առանց արեւմտյան ծառայությունների միջնորդության:
Հայտնի է դարձել, որ Նյու Դելին պարտավորություններ չունի G7-ի, Եվրամիության եւ Ավստրալիայի կողմից սահմանված սահմանափակումից ցածր ռուսական նավթ գնելու վերաբերյալ, քանի որ երկիրը պաշտոնապես չի միացել սահմանափակմանը:
Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանը ոչ մի համաձայնագիր չի ստորագրել արեւմտյան երկրների հետ ռուսական նավթի սահմանային գնի ներդրմանը միանալու վերաբերյալ։